«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ինչպես միշտ, այս անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիացրեց մեզ իր խելացի ու խորիմաստ խոսքով, սակայն այս ելույթն այլ առանձնահատկություն էլ ունի. այն տարբերվում է մյուսներից իր անկեղծությամբ։ Այս անգամ նա ասել է բաներ, որ անգամ իր կողմնակիցները չեն ընդունելու»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին անդրադարձել է նաեւ «Առավոտ»-ը. - «Ելույթի գաղափարական մասը հիմնավոր էր եւ համոզիչ։ Այո՛, հայդատականությունը, պահանջատիրությունը պետականություն չունեցող ազգի գաղափարախոսություն է։ Այո՛, իշխանություններին իռացիոնալ դիրքերից քննադատությունը միայն նպաստում է նրանց միջազգային վարկին։ Այո՛, քաղաքականության եւ իրավագիտության մեջ «պատմական իրավունք» հասկացություն գոյություն չունի։ Այո՛, «ոչ մի թիզ հող» եւ նման բացականչությունները քաղաքական դիրքորոշում չեն եւ կարող են բերել ազգային աղետի։ Ավելի լավ, քան պատմաբան-քաղաքագետ Լեւոն Տեր-Պետրոսյանն է դա պատկերացնում, ոչ ոք, կարծում եմ, չի կարող ներկայացնել։ Միայն թե այդ դեպքում հասկանալի չէ, թե Տեր-Պետրոսյանի ղեկավարած Կոնգրեսում ինչ են անում իռացիոնալ եւ կործանարար հայդատականությունը դավանող ուժերը՝ հնչակները, Սեֆիլյանի կողմնակիցները եւ այլք։ Բայց դա էլ մի կողմ՝ գուցե քաղաքական մարտավարության խնդիր է»:
«Առայժմ մատուցելով տեղեկատվական այս նյութը Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` նկատենք միայն, որ նա հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ողջ ընթացքում լռեց, հավանաբար սպասելով հարմար պահի, որ ուրիշները կռվեն, իսկ ինքը վերջին պահին սպիտակ ձեռնոցներով հայտնվի` իրենը տանելու ակնկալիքով», - գրում է «Ազգ»-ը: - «Նրա այս վերլուծություններին դեռ կանդրադառնանք, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ, իր խոսքերով, նուրբ եւ զգայուն իրավիճակը բոլորի համար է տեսանելի, սակայն տուրիստի կամ, որ ավելի ճիշտ է` դիտորդի կարգավիճակում, օտարի պես հետեւել եւ հայտնվել այն պահին, երբ իրավիճակն արձանագրությունների շուրջը մշուշոտ է, ինչ-որ դադարի պահ է, ու այդ պահին քար գցել եւ առավել պղտորել ջուրը` քաղաքական դիվիդենտներ շահելու նկրտումով, դա շատ նման է ՀԱԿ-առաջնորդին»:
«ժամանակ»-ը գրում է. - «Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի կոմպրոմիսային ներքին նշանակությանը, ապա այն փաստացի նույնպես առայժմ մնում է կենսունակ տարբերակ: Բանն այն է, որ «օդից կախված» Տիգրան Սարգսյանին պահելով վարչապետ՝ Սերժ Սարգսյանը լուծում է իր համակարգի անկյունաքարային դեմքերից որեւէ մեկին չնեղացնելու հարցը: Ի վերջո, ամեն ինչ նորմալ է, Տիգրան Սարգսյանը ելույթներ է ունենում, որոնք կյանքում ոչ մի նշանակություն չունեն: Եվ նա էլ, թերեւս, իր հերթին, հասկանում է, որ այդ պայմաններում ջրի երեսին մնալու համար ինքն ունի միայն մեկ ճանապարհ՝ շարունակել «կախված մնալ օդում», չդառնալ ուժ, բացարձակապես ցույց չտալ ինքնուրույնության կամ որեւէ հարց լուծելու ընդունակություն: Առավելագույնը, որ կարելի է անել, դա վարորդների եւ հետիոտների հարցերը լուծելն է կամ շինարարական «ատկատների» թեմա բացելը, մնացյալը առաջ կտանեն համապատասխան կառույցները, որոնք հետ արդեն Տիգրան Սարգսյանը գործ չունի»:
«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Բյուջեն, պետական ֆինանսները, ինչպես հայտնի է, բաղկացած են երկու մասից՝ ծախսերից ու եկամուտներից, իսկ առայժմ պատրաստվում են բարեփոխել միայն ծախսերը: Սակայն ինչպե՞ս բարձրացնել բյուջեի արդյունավետությունը, առանց ձեռք տալու մուտքի աղբյուրներին: Հարկային դրույքները, հավաքման կարգը եւ հարկային պրոցեսի այլ մանրամասները կարող են նախեւառաջ խիստ ազդել ծախսվող միջոցների նպատակահարմարության եւ արդյունավետության վրա, եւ երկրորդ՝ արդյո՞ք հավաքած եկամուտների ծավալից չեն կախված պլանավորած ծախսերի նպատակները եւ չափերը: Այժմ մեր բյուջեի վրա միայն մեկ ֆունկցիա է դրած՝ սպասարկել պետական մեքենան: Այլ երկրներում բյուջեն եւս երկու կարեւորագույն ֆունկցիա ունի՝ վերաբաշխման (ֆիզիկական անձանց եւ տարածքների միջեւ եկամուտների հավասարեցման) եւ վերարտադրողական պրոցեսի խթանման»:
«168 ժամ»-ը, հղում անելով news.am կայքին, հայտնում է, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը դադարեցրել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը հաստատելու ընթացակարգը: Թերթը հիշեցնում է, որ Բրայզան մինչեւ այս տարվա սեպտեմբերը զբաղեցնում էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը եւ միաժամանակ երկրի պետքարտուղարի տեղակալի օգնականն էր: