Հայաստանը շարունակելու է ջանքերը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` ուրբաթ օրը ընդունելով Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ոչ միայն ռազմական, այլեւ անվտանգության, արտակարգ իրավիճակների ոլորտներում համարել է օգտակար, ուսանելի եւ անհրաժեշտ:
Ռոբերտ Սիմոնսի գնահատմամբ` ՆԱՏՕ - Հայաստան հարաբերությունները շատ լավ հարթության վրա են: Նա հույս է հայտնել, որ 2009-2010 թվականների Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ նշել է, որ ՆԱՏՕ-ն կողմնակից է հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանները հնարավորինս արագ կվավերացնեն ստորագրված արձանագրությունները:
Նույն օրը Ռոբերտ Սիմոնսին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: