Երեւան ժամանող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվելիք հարցերի վերաբերյալ նա նշեց նաեւ, որ «եռանախագահները այս անգամ տարածաշրջան գալով` իրենք արդեն հայտարարել էին դրա մասին, որ խոսելու են նաեւ ԵԱՀԿ-ի նախարարների կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ. գիտեք, որ դեկտեմբերի սկզբին Աթենքում կայանալու է ԵԱՀԿ-ի 56 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը»:
Հարցին` արդյոք Ղարաբաղյան հիմնախնդիրը մո՞տ է հանգուցալուծմանը, Էդվարդ Նալբանդյանը արձագանքեց. - «Երբ մենք ասում ենք` բանակցություններ ենք վարում Ղարաբաղի հարցի հանգուցալուծման, դա չի նշանակում, որ մեկ ամիս հետո մենք դա հնարավորություն կունենանք հանգուցալուծել: Բազմիցս ասվել է, որ պետք է իրատեսական լինել: Երբ մենք գանք համաձայնության այդ երկու սկզբունքների շուրջ` մենք կշարունակենք մեր բանակցությունները այլ սկզբունքների շուրջ. տասից ավելի սկզբունք կա այդ փաստաթղթում: Եվ երբ մենք համաձայնենք, այդ սկզբունքների վերաբերյալ ինչ-որ համաձայնության գանք, այն ժամանակ մենք կսկսենք բանակցությունները պայմանագրի նախագծի, որը կվերաբերի Ղարաբաղի հարցի հանգուցալուծմանը»:
«Դա բավական երկարատեւ եւ բարդ գործընթաց է, խոսքը չի գնում, որ վաղը կամ մյուս օրը, կամ մեկ ամիս, երեք ամիս հետո հարցը լուծված է լինելու», - ընդգծեց նախարարը` հավելելով. - «Գլխավորը նա է, որ կա որոշ դրական զարգացում, որովհետեւ գիտեք, որ արդեն յոթերորդ հանդիպումն էր կազմակերպվել նախագահական մակարդակով, եւ այս բանակցությունները շարունակվում են»:
Ադրբեջանական կողմի հայտարարության առնչությամբ, թե հայկական կողմը կրկին բարձրացնում է մի խնդիր, որի վերաբերյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնություն էր տվել, Էդվարդ Նալբանդյանը ասաց. - «Հայտարարություն չեմ լսել ադրբեջանցիների կողմից. ընդհանրապես, չեմ կարող մեկնաբանել մի բան, որը ես չեմ լսել, նախ եւ առաջ: Բանակցությունները շարունակվում են, եւ եթե շարունակվում են, եթե երկու կողմն էլ պատրաստակամություն են հայտնում շարունակել, ուրեմն` քննարկում են հարցերը այն ձեւով, ինչպես որ գոհացնում է երկու կողմին շարունակել բանակցությունները»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ Ղարաբաղյան եւ հայ - թուրքական գործընթացները «որեւէ կապակցվածություն չունեն»: