Հանձնաժողովի հերթական նիստում քննարկված հարցերից երեք վերաբերել են «Ալեքս Գրիգ»-ի կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքերին:
Հանձնաժողովը վարույթներ է հարուցել «Մանուկյան եւ գործընկերներ» ընկերության դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների` մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում: Համաձայն դիմումի, «Ալեքս Գրիգ»-ը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» եւ «Ռուսսկիյ Բրիլլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Ըստ դիմումի, տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել եւ ենթակա են պահպանման նաեւ Հայաստանում:
Հանձնաժողովի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` հարուցված վարույթի շրջանակներում կատարված փորձաքննությունը հաստատել է, որ «Ալեքս Գրիգ»-ի կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները եւ վերոհիշյալ ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները` «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» եւ «Բուֆետնայա Տրադիցիա», գրաֆիկական եւ իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:
Հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության այդ վարքագիծը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն եւ երեք դեպքերից յուրաքանչյուրի համար տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի համաձայն տուգանել 500 հազար դրամով: Ընկերությանը հանձնարարվել է տասնօրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել սահմանված տուգանքի վճարումը հավաստող տեղեկատվություն, դադարեցնել եւ հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը, մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:
«Ալեքս Գրիգ» ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Հինգշաբթի օրվա նիստում հանձնաժողովը, հաշվի առնելով մի շարք ապրանքային շուկաներում մոնիտորինգի արդյունքները, ուսումնասիրություններ է սկսել բենզինի եւ դիզվառելիքի, ինչպես նաեւ շաքարավազի, կարագի եւ բուսական յուղի շուկաներում, որտեղ ապրանքների գների դինամիկան մրցակցության կանոնների հնարավոր խախտման մասին մտագոհությունների տեղիք է տալիս: