Մատչելիության հղումներ

Կասկադը կդառնա Գաֆէսճեան արվեստի կենտրոն. բացումը` նոյեմբերի 7-8-ին


Նոյեմբերի 7-ի երեկոյան երեւանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունը կազդարարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը: Երակարատեւ վերանորոգման աշխատանքներից հետո կասկադը այցելուներին կներկայանա վերափոխված տեսքով` որպես ժամանակակից արվեստի կենտրոն:

Նոյեմբերի 8-ին կենտրոնի առջեւ ձգվող կարմիր ժապավենը կտրելուց հետո բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան անվճար մուտք գործել համալիրի բոլոր ցուցասրահները ու մասնակցել միջոցառումներին, որոնք նույնպես բացման առթիվ մեծամասամբ ազատ կլինեն այցելուների համար:

Կենտրոնի բացման կապակցությամբ Երեւան կայցելեն լիվերպուլյան հանրահայտ քառյակի` The Beatles-ի 2 անդամներ Ջոն Լենոնի եւ Ջորջ Հարիսոնի առաջին կանայք` Սինթիա Լենոնը եւ Փաթի Բոյդը: Նրանք առաջին անգամ միասին հանդես կգան միեւնույն բեմում` պատմելու հանրահայտ ամուսինների մասին, նաեւ առիթ կունենան երեւանցիներին ներկայացնելու իրենց հեղինակած գրքերը:

Գաֆէսճեան արվեստի կենտոնում նախատեսվում է 20-րդ դարի լավագույն ապակեգործներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսալավա Բրիխտովայի ցուցահանդեսի բացումը` վերջինիս մասնակցութամբ: Կբացվի նաեւ Գրիգոր Խանջյանի որմնանկարի սրահը, առանձին ցուցասրահում կներկայացվեն Ջերարդ Գաֆէսճեանի հավաքածուում տեղ գտած Արշիլ Գորկու ստեղծագործությունները, իսկ հատուկ միջոցառումների սրահում կհյուրընկալվի «Նյու Յորք Թայմս» թերթի արվեստի գլխավոր քննադատ Մայքլ Քիմելմանն իր դասախոսությամբ:
XS
SM
MD
LG