Մատչելիության հղումներ

Աբդուլան կասկածի տակ է առնում Քարզայի լեգիտիմությունը


Աֆղանստանի նախագահական ընտրություններում գործող նախագահ Համիդ Քարզայի հիմնական հակառակորդը` նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան հայտարարել է, որ Քարզայի հռչակումը ընտրված նախագահ «իրավական հիմք չունի»:

Աբդուլան նաեւ պնդել է, թե Քարզայի նոր կառավարությունը ի վիճակի չի լինի պայքարել կոռուպցիայի դեմ:

«Որոշումը [Քարզային ընտրված նախագահ հռչակելու] իրավական հիմք չունի, եւ այդ ապօրինի որոշման արդյունքում ձեւավորվող կառավարությունը ի վիճակի չի լինի երկրում ապահովել օրենքի գերիշխանություն եւ պայքարել վարչական կոռուպցիայի դեմ», - ասել է Աբդուլան:

Աֆղանստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Քարզային հռչակեց ընտրված նախագահ, երբ Աբդուլան կիրակի օրը հրաժարվեց նախագահական ընտրությունների` նոյեմբերի 7-ին նշանակված երկրորդ փուլին մասնակցելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG