Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը «Առավոտ»-ի դիտարկմանը, թե մինչ այժմ կարծես չեն արդարացել ակնկալիքները, որ Երեւանի ավագանին պիտի լուրջ հակակշիռ լիներ, եւ այն առանց առարկության ուղղակի դակում է Երեւանի քաղաքապետի անգամ վիճահարույց որոշումները, այսպես է պատասխանել. - «Ավագանու գործունեությանը գնահատականս առ այսօր միարժեք բացասական է: Այն ակնկալիքները, որոնք ունեինք բարեփոխումների արդյունքից, այս պահին չեն արդարացել: Եվ ոչ թե՝ քանի որ ավագանին կամ պիտի դակի որոշումները, կամ հակառակվի քաղաքապետին, այդ մարմինը պիտի առավել լիներ գեներատոր. ավագանին տեղական ինքնակառավարման առաջնային մարմին է եւ պիտի ավելի շատ հանդես գար որոշումների նախագծերով, առաջարկներով»:
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մեծ հաշվով, իրադարձությունների զարգացման երկու սցենար կա: Առաջին, Ղարաբաղյան խնդրում որեւէ առաջընթաց չի արձանագրվում, արձանագրությունների վավերացումը անորոշ ժամանակով հետաձգվում է եւ արդյունքում՝ Հայաստանի համար ոչինչ չի փոխվում, ամեն ինչ մնում է նույնը: Այդ դեպքում Հայ ազգային կոնգրեսին այլ բան չի մնում, քան շատ արագ վերականգնել նախկին ակտիվությունը, համախմբել ժողովրդին եւ պարզապես ժողովրդավարական հեղափոխություն իրականացնել՝ «ժանրի բոլոր կանոններով»: Երկրորդ, ղարաբաղյան հարցում ինչ-որ համաձայնագիր է ստորագրվում, Սերժ Սարգսյանը գրավոր պարտավորվում է «ողջամիտ ժամկետներում» զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, եւ Հայաստանում ու Ղարաբաղում բողոքի հսկայական ալիք է բարձրանում: Բայց այս դեպքում էլ հասկանալի է, որ դրա արդյունքում Հայաստանում կարող է լինել ոչ թե իշխանափոխություն, այլ ընդամենը հեղաշրջում, որի հիմնական դերակատարը կլինի ոչ թե ժողովուրդը, այլ իշխանությունների ներսի «հայտնի ուժերը»: Իսկ Կոնգրեսին կմնա ընդամենը երկիրը դուրս բերել հեղաշրջման փլատակների տակից: Մի խոսքով, ստացվում է, որ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Հայ ազգային կոնգրեսի համար չափազանց դժվար կլինի վերադառնալ ակտիվ պայքարի փուլ եւ վերականգնել «հուժկու դադարի» ընթացքում ունեցած կորուստները: Ընդ որում, որքան երկար շարունակվի դադարը, այնքան պրոբլեմը կխորանա: Իսկ դա միայն Կոնգրեսի խնդիրը չէ: Դա Հայաստանի խնդիրն է»:
«Ժամանակ» թերթի հետ զրույցում խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասում է. - «Ապրիլի 22-ին նախաստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, եւ ապրիլից սկսվեցին խմորումները՝ Փաստահավաք խումբը լուծարելու ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները, փաստորեն, «տորգի» մեջ մտան միջազգային հանրության հետ, նրանց ներվեց Փաստահավաք խմբի լուծարումը, կառույց, որը նույն միջազգային հանրության պահանջով էր ստեղծվել: Եվ ապրիլի 22-ին նախաստորագրելով արձանագրությունները՝ Հայաստանի իշխանությունները յուրօրինակ քարդ-բլանշ ստացան՝ կասեցնելու Փաստահավաքի գործունեությունը, որը հասել էր զեկույցներ կազմելու եւ մարտի 1-ի կարեւոր դրվագներ բացահայտելու էտապին: Եվ սա շատ մեղմ վերաբերմունքի արժանացավ Եվրոպայի կողմից եւ ըմբռնումի արժանացավ, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները հետ պայմանավորվածությունների արդյունքում միջազգային կառույցները Հայաստանի ժողովրդավարությունը զոհաբերեցին հայ-թուրքական հարաբերություններին: Մարտի 1-ի խնդիրը կրկին կակտիվացվի եւ առաջին պլան կբերվի այն դեպքում, երբ հերթական անգամ անհրաժեշտ լինի ճնշել Հայաստանի իշխանություններին՝ թող որ դա լինի Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու առումով: Թող ինձ ներվի, սակայն պիտի ասեմ, որ գուցե այդ նպատակով օգտագործվի նաեւ ընդդիմության գործունեությունը՝ ՀՀ իշխանություններից կորզելու բարենպաստ որոշումներ, որոնք խնդիրների կարգավորմանն են տանում: Տվյալ պարագայում մեղադրել Եվրոպային հակահայկական դիրքորոշման մեջ՝ արդարացի չէ»:
«Հայոց Աշխարհ»-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի Կայսեր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծմանը եւ վերանորոգումից հետո բացմանը Հայաստանից ոչ ոք չի մասնակցելու։ Այդ մասին թերթին հայտնել է արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նրա խոսքերով՝ արարողությանը մասնակցելու են Պոլսո պատրիարքարանի եւ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները։ Արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը։
«Ազգ»-ը տեղեկացնում է, որ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը իտալական հեռուստաընկերություններից մեկի` RAI 3-ի եթերում խոսել է հայ-թուրքական արձանագրությունների, իր ծագման եւ հայկական հողերի մասին: «1924 թվականին, երբ ես ծնվեցի, հայերին խոստացել էին վերադարձնել հողերը: Ես եւս 85 տարի չեմ կարող սպասել: 1924 թվականին Ստալինը հայերին խոստացել էր վերադարձնել Էրզրումը, Երզնկան, Աղրը, Սվասը, Էլազըղը (Խարբերդը), Դիարբեքիրը (Տիգրանակերտը), Բիթլիսը, Սիիրթը, Մուշը, Վանը եւ Հաքքարին: Սեւրի համաձայնագրով վիլսոնյան Հայաստանը ընդգրկելու էր Տրապիզոնի, Էրզրումի, Վանի ու Բիթլիսի նահանգները», - ասել է Շառլ Ազնավուրը: