Այս առումով, Հրայր Կարապետյանը պատահական չի համարում, որ վերջերս Թուրքիայի փոխարտգործնախարարը Վիեննայում մասնակցեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Թուրքիան արդեն Ղարաբաղյան կարգավորման միջնորդի դեր է փորձում ստանձնել:
Կարապետյանի պնդմամբ` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը ապացուցեց այն, ինչի մասին անընդհատ խոսում էր Դաշնակցությունը` որ Թուրքիան նախապայմաններ է դնում Հայաստանի առջեւ, եւ այժմ էլ ակնհայտ է, որ Թուրքիան չի վավերացնելու հայ - թուրքական արձանագրությունները, քանի դեռ Ղարաբաղի հարցում զիջումներ չեն արվել:
«Թուրքական պաշտոնյաների տարբեր մակարդակի հայտարարությունները, նրանց հավակնությունները հենց դա են ապացուցում, եւ նաեւ ապացուցում են այն, որ մեր կողմից արձանագրությունների այս տեսքով ստորագրումը արդարացված չէր, ամրապնդեց Թուրքիայի դիրքերը, որպեսզի նրանք է'լ ավելի հեռուն գնան նախապայմաններ դնելու առումով», - հայտարարեց դաշնակցական գործիչը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի պնդումներին, թե հայ - թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում, ապա, խորհրդարանական հանձնաժողովի նախագահի կարծիքով, այդ ողջամիտ ժամկետները արդեն անցել են. - «Ինչքա՞ն պիտի սպասենք, որպեսզի համոզվենք, որ Թուրքիան անկեղծ չի, որ Թուրքիան սրանով, առաջինը` չեզոքացրեց ցեղասպանության ճանաչումը միջազգային ատյաններում, եւ երկրորդը` հիմա էլ փորձ է անում ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ կապված նորից իր խնդիրները մեջտեղ բերել»:
Դաշնակցական պատգամավորի համոզմամբ` Հայաստանի արտգործնախարարությունը իրավիճակին համարժեք չի գործում եւ Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարություններին էլ համարժեք պատասխան չի տալիս: Հրայր Կարապետյանի համար Հայաստանի արտգործնախարարի նման կեցվածքը ուղղակի զարմանալի է. - «Փոխանակ հայտարարի, որ միջազգային պրակտիկայում ընդունելի բան չի, երբ երկու երկրների հարաբերությունները պայմանավորվում են երրորդ երկրի հետ հարաբերություններով ... Սա զարմանալի կեցվածք է, անհասկանալի կեցվածք է»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք, իր կարծիքով, Հայաստանը Ղարաբաղի հարցում կգնա՞ զիջումների, քանի որ, ինչպես համոզված է Դաշնակցությունը, Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, մինչեւ որ Ղարաբաղի հարցում զիջումներ չլինեն, Կարապետյանը արձագանքեց. - «Իմ կարծիքով` ոչ: Հայաստանը պետք է գնա այնպիսի զիջումների, որոնք չեն կարող վտանգել մեր ազգային անվտանգության խնդիրները եւ Ղարաբաղի անվտանգության խնդիրները»:
Նա դժվարացավ ասել` կա՞ն արդյոք այդպիսի զիջումներ եւ որո՞նք են դրանք, եւ կարծիք հայտնեց, թե «այսօր այդ մասին դեռ վաղ է խոսելը, որովհետեւ հստակ չէ». - «Առնվազն` մենք Թուրքիայի կողմից լսում ենք միայն միակողմանի պահանջներ, որ պետք է չխախտվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մինչեւ չխոսվի Ղարաբաղի անկախ կարգավիճակի մասին` որեւէ բանակցություն վարելը անիմաստ է»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ է անում Դաշնակցությունը այս փուլում, որպեսզի կանխի արձանագրությունների վավերացումը, Հրայր Կարապետյանը պատասխանեց, որ երբ նախագահ Սերժ Սարգսյանը դիմի Սահմանադարական դատարան` արձանագրությունների սահմանադրականության հարցը պարզելու նպատակով, այդ ժամանակ իրենց թիրախը կդառնա դատարանը, որտեղ փորձելու են ապացուցել, որ այդ արձանագրությունների վավերացումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը:
Իսկ մինչ նախագահը կդիմի Սահմանադրական դատարան, Դաշնակցությունը ներկայումս արձանագրությունների վավերացման դեմ Հայաստանի ողջ տարածքում համընդհանուր ստորագրահավաք է նախաձեռնել` համոզված լինելով, որ ժողովրդի մեծ մասը դեմ է արտահայտվելու արձանագրություններին: Ստորագրահավաքի արդյունքները կուսակցությունը պատրաստվում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին: