Երեւանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ վաշտի առաջին դասակի ոստիկան Գեղամ Գրիգորյանը եւ նույն դասակի հրամանատարի օգնական Անդրանիկ Մանուկյանը մեղադրվում են քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, նշված ոստիկանները «իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտ դուրս եկող, բռնությամբ զուգորդված գործողություններով անձանց վնաս են պատճառել եւ պետության շահերն են վնասել»:
Մեղադրական եզրակացության մեջ նկարագրված պատմության համաձայն` ոստիկանները Մաշտոցի փողոցի վրա գտնվող գյուղմթերքի շուկայի մոտ հավաքված անձանցից երեքին կասկածել են թալանի մեջ։ Գործի նյութերում, ի դեպ, նշված չէ, թե ինչ հիմքով են հենց այդ անձինք կասկածվել գողության մեջ։ Ամբաստանյալ ոստիկանները, ըստ գործի նյութերի, հիշյալ անձանց հրավիրել են ոստիկանության բաժին, նրանք չեն ենթարկվել, հայհոյել են, «զազրախոսել» են, ոստիկանները հարվածել են նրանց։
Դատական նիստի ընթացքում երկու ամբաստանյալների պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը բացարկ հայտնեց մեղադրող Աշոտ Նադոյանին` հայտարարելով, որ «մեղադրողը կանխակալ վերաբերմունք ունի այս գործով, անձնապես շահագրգռված է գործի ելքով, որեւէ միջոց չի ձեռնարկել ոստիկանների գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու համար»: Դատավորը, սակայն, մերժեց բացարկի միջնորդությունը:
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 10-ին։