Մատչելիության հղումներ

Հայաստանում կրկին մեկնարկում են Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր


Հոկտեմբերի 26-ից մեկնարկում է «21-ի հեռանկարներ» փառատոնի հերթական համերգաշարը, որ նվիրված է լեհ հանրահայտ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: 4 համերգների ընթացքում հնչելու են բացառապես Պենդերեցկու ստեղծագործությունները:

Պենդերեցկու օրերի շրջանակում Երեւանում հանդես կգան մի շարք ճանաչված երաժիշտներ` ջութակահար Յուլիան Ռախլինը, թավջութակահար Իվան Մոնիգետտին, կլարնետահար Ժան Մարկ Ֆեսարը: Հայ երաժիշտներ նույնպես կկատարեն Պենդերեցկու ստեղծագործությունները` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, «Հովեր» կամերային եւ Հայաստանի ակադեմիական երգչախմբերը, ինչպես նաեւ մենակատարներ` դաշնակահար Արթուր Ավանեսովը, կլարնետահար Մարտին Ուլիխանյանը եւ ուրիշներ:

Հոկտեմբերի 29-ին` համերգաշարի ամփոփիչ համերգի ժամանակ, 76-ամյա Քշիշտոֆ Պենդերեցկին ինքը կկանգնի խմբավարական վահանակի մոտ:

Աշխարհահռչակ կոմպոզիտորի օրեր Հայաստանում կազմակերպվել էին նաեւ անցած տարի ապրիլին` նորից «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակում: Փառատոնի հիմնադիր եւ նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն ուրախ է, որ նման մեծանուն կոմպոզիտորի համար կարողացել են բացահայտել Հայաստանը, որը, նրա խոսքով, «Պենդերեցկին համարում է իր 2-րդ հայրենիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG