Մատչելիության հղումներ

Կարաջիչի դատավարությունը սկսվեց նրա բացակայությամբ


Բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչի դատավարությունը Հաագայի միջազգային դատարանում այսօր մեկնարկել է ամբաստանյալի բացակայությամբ. Կարաջիչը, ինչպես եւ ինչպես ավելի վաղ հայտարարել էր, բոյկոտել է դատավարության մեկնարկը:

Պատերազմական 11 հանցագործությունների, այդ թվում Սրեբրենիցայում գործադրված ցեղասպանության մեջ մեղադրվող Կարաջիչը բոյկոտի իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ բավարար ժամանակ չի ունեցել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:

Այժմ դատավորները պետք է որոշեն` կա'մ դատավարությունը շարունակել Կարաջիչի բացակայությամբ, կա'մ նրան դատարան բերել ուժով, կա'մ դատապաշտպան նշանակել, կա'մ էլ տեղի տալ ամբաստանյալի պահանջին եւ նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ տրամադրել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG