Հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետները նշում են, որ Ադրբեջանը սպառնում է կասեցնել հայ - թուրքական մերձեցումը եւ ակնարկում է, թե պատրաստ է բնական գազն արտահանել` շրջանցելով Թուրքիայի տարածքը։ Բացի այդ, պաշտոնական Բաքուն նկատել է տալիս, որ կարող է դադարեցնել սուբսիդավորված գներով գազի վաճառքը Թուրքիային։
«Թուրքիան ակնարկել է, որ քանի դեռ կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար բարելավում չի լինի, բայց չնայած այդ հավաստիացումներին` Ադրբեջանը, միեւնույն է, մտահոգված է, քանզի բարելավման գործընթացն արդեն սկսվել է», - նշել են Jane’s Intelligence Weekly-ի վերլուծաբանները եւ հավելել.- «Եթե Հայաստանի հանդեպ պատժամիջոցը (սահմանի փակումը) վերացվի, դա հուժկու հարված կհասցնի Հայաստանը մեկուսացման մեջ պահելու եւ ճնշման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությանը»։
Jane’s Intelligence Weekly-ն այսպիսի եզրակացության է հանգում. - «Հայ - թուրքական մերձեցման հանդեպ Ադրբեջանի դժգոհության հետեւանքով թուրք - ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած լարվածությունը կարող է աճել եւ ավելի բարդացնել առանց այն էլ դժվար ընթացող Ղարաբաղյան բանակցությունները»։
«Եթե այս տարաձայնությունները պահպանվեն, Ադրբեջանի համար հնարավոր ելքերից մեկը կլինի` բացառել Թուրքիան որպես գազի արտահանման ուղի եւ գոնե միառժամանակ ուշադրությունի սեւեռել Ռուսաստանի վրա, ինչը, իր հերթին, կարող է սպառնալիք դառնալ Nabucco ծրագրի համար», - կարծում են հեղինակավոր կենտրոնի փորձագետները: