«Վերջին տարիներին ընդունված օրենքները խեղաթյուրել են երկրի ընտրական համակարգը», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
«Պետդումայի տերն ու տիրականը «Եդինայա Ռոսիա»-ն է: Այդ կուսակցությունը, օգտվելով ունեցած առավելությունից, Ընտրական օրենսգիրքը փոխում է իրեն հարմար ձեւով: Իշխող կուսակցության անդամները նույնիսկ չարձագանքեցին ընդդիմադիր երեք կուսակցությունների պատգամավորների որոշմանը` լքել Պետդումայի նիստերի դահլիճը», - նշել է Գորբաչովը:
Նրա կարծիքով` շարքային ռուսաստանցիներին պետք է վերադարձնել ընտրելու իրավունքը:
«Պետք է հաշվի նստել ընտրողների տեսակետի հետ: Իսկ այժմ հաշվի են առնում միայն Պուտինի կարծիքը», - ընդգծել է Գորբաչովը` խոստովանելով, որ այլեւս չի կարողանում հանգիստ հետեւել Ռուսաստանի քաղաքական դաշտում ծավալվող իրադարձություններին:
«Միայն մի բան կարող եմ ասել` գրողը տանի, ո՞ւր ենք մենք հասել», - հայտարարել է Միխայիլ Գորբաչովը: