Հայրապետյանը, ինչպես նաեւ նրա եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապ իրականացնող օտարերկրյա մի քաղաքացի, որի ո'չ ինքնության եւ ո'չ էլ քաղաքացիության մասին տեղեկատվություն չի հաղորդվում, կալանավորվել են Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում:
Գեւորգ Հայրապետյանը նախկին զինծառայող է, պահեստազորի փոխգնդապետ: 2007 թվականին նա արձակվել է Հայաստանի զինված ուժերից զինվորական եւ ծառայողական կարգապահության կանոնների կոպիտ խախտման համար:
Հայրապետյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 299 հոդվածի առաջին մասով` «պետական դավաճանություն լրտեսության ձեւով», ինչի համար սահմանված է 10-15 տարվա ազատազրկում:
Քրեական գործով նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
Day.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից չորեքշաբթի օրը հերքել են Հայրապետյանի կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ:
«Մեզ հայտնի չէ այդ մարդը: Հայտնի է, որ այդ նպատակաուղղված ձեւով տարածված տեղեկատվությունը սադրիչ բնույթ է կրում», - հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը: