«Այսօր, երբ Ձեր երկրները համատեղել են իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տարօրինակ զուգադիպությամբ, իսպառ վերացել է նաեւ Ձեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների` ժողովրդավարության վերականգնմանն ու քաղբանտարկյալների ազատմանն ուղղված ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ», - ասված է բաց նամակում: - «Սա մեր եւ հայ հասարակության մի ստվար հատվածի մոտ սասանում է հավատը Ձեր մտադրությունների անկեղծության նկատմամբ, տպավորություն է ստեղծում, որ տեղի է ունեցել ոչ բարոյական գործարք, որ Դուք աչք եք փակում մարդու իրավունքների զանգվածային, կոպիտ խախտումների եւ ժողովրդավարության ոտնահարման ակնհայտ փաստերի վրա` հանուն Սարգսյանի ապօրինի վարչախմբից զիջումներ կորզելու»:
«Ելնելով վերոգրյալից, [2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների] անմեղ զոհերի հարազատների, բանտում տառապող քաղբանտարկյալների, ռեժիմի կամայականությունների եւ քաղաքական հետապնդումների զոհ դարձած հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից խնդրում եւ պահանջում ենք` օգտագործել Ձեր երկրների եւ Ձեր անձնական միջազգային հեղինակությունը` ստիպելու համար Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները», - գրում է «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն»:
Նշելով, որ հոկտեմբերի 20-ին սկսվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը, «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» պնդում է, որ Փաշինյանը մինչ օրս առանց որեւէ հիմքի է պահվում բանտում, եւ նրան ներկայացված` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը շինծու է:
«Հայաստանում արդեն իսկ տեղի են ունեցել հարյուրավոր դատավարություններ: Առայժմ արձանագրված արդյունքն այսպիսին է` մինչ այսօր դատարանի առջեւ չի կանգնել ոչ մի մարդասպան, հերքվել է իշխանության յուրացման համար ընդդիմությանը ներկայացված մեղադրանքը, ընդդիմության եւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում համաներմամբ ազատ են արձակվել 30 քաղբանտարկյալ, 17 քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, այսօր էլ դեռ բանտերում են, տասնյակ անմեղ դատապարտված քաղաքացիներ` սպառելով սեփական երկրում արդարության հասնելու բոլոր միջոցները, փորձում են դրան հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով», - ասված է Բարաք Օբամային, Նիկոլա Սարկոզիին եւ Դմիտրի Մեդվեդեւին հասցեագրված բաց նամակում: