Հոկտեմբերի վերջին էլ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու դիվանագիտական բարձր մակարդակի բանակցություն:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել էր, որ Վիեննայում քննարկվելու են տեխնիկական խնդիրներին առնչվող հարցեր:
Հոկտեմբերի 1-ի ժնեւյան բանակցությունների ընթացքում Իրանը հայտարարել էր, թե 7 տարվա ընդմիջումից հետո պատրաստ է բացել վիճահարույց միջուկային օբյեկտների դռները, միեւնույն ժամանակ, չհամաձայնելով դադարեցնել ուրանի հարստացման գործընթացը, առաջարկել էր, որպեսզի իրանական ուրանը հարստացվի Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, հետագայում` Թեհրանի ռեակտորում, որտեղ հակաքաղցկեղային իզոտոպներ են արտադրում եւ որը հումքի խիստ կարիք ունի:
Կողմերը առաջարկն ընդունել էին որպես հետագա քայլերի հիմք:
Անդրեյ Նեստերենկոն հայտարարել էր, որ եթե այս հիմքով նախատեսված ծրագրի քննարկումը հաջողությամբ պսակվի, ապա դրական առաջընթաց կարձանագրվի ընդհանրապես Իրանի միջուկային ծրագրերի կարգավորման հարցում եւ ամենագլխավորը՝ գործնական քայլ կկատարվի վերականգնելու վստահությունը, որ պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակներով են իրականացվում:
Ավելի վաղ Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր. - «Մենք եզրահանգել ենք, որ միջուկային զենքով զինված Իրանը վտանգ է սպառնում մեծ Եվրոպային, Ռուսաստանի արեւմուտքին, այնպես ինչպես Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպային»:
Ըստ «Ռոյթերզ» գործակալության, Վիեննայի բանակցությունների ընթացքում հնարավոր համաձայնությունը վտանգված է, քանի որ կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում ձեռք բերված համաձայնությունների մանրամասները: Իրանը փորձում է ձգձգել բանակցային գործընթացները, ժամանակ շահել, գրում են միջազգային մեկնաբանները:
Իրանի միջուկային ծրագրերի շուրջ քննարկումների ակտիվ մասնակցելու նկրտումներ ունի նաեւ Թուրքիան: Առաջիկայում աշխատանքային այցով պատրաստվում է Թեհրան մեկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով դեռ անցյալ ամիս հայտարարել էր, որ հոկտեմբերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ քննարկելու են վիճահարույց այս խնդիրը: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետն ասել էր, թե համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ խորհրդակցությունները արդար չեն ընթանում: