Մատչելիության հղումներ

Երեւանում է լեգենդար Uriah Heep խումբը


Uriah Heep-ը Երեւանում
Uriah Heep-ը Երեւանում

Դեռ երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ բրիտանական աշխարհահռչակ Uriah Heep ռոք խումբը համերգ է ունենալու Հայաստանում։ «Շանթ» հեռուստաընկերության, «Արզնի» հանքային ջրերի եւ Վիբրոգրաֆուս ընկերության համատեղ նախաձեռնությունն է այս ծրագիրը, որը նաեւ բարեգործական է. համերգից ստացված հասույթը տրամադրվելու է Գյումրիի երկրաշարժից տուժած բնակֆոնդի վերականգնմանը, համերգը նաեւ նվիրվում է «Շանթ» հեռուստաընկերության հիմնադրման 15-ամյա եւ խմբի ստեղծման 40-ամյա հոբելյաններին։

Uriah Heep-ի երեւանյան համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին Մարզահամերգային համալիրում: «Հնչելու են հին ու նոր երգեր, մի փոքր ամեն ինչից», - լրագրողների եւ խմբի երկրպագուների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ նշեցին խմբի անդամները:

Սա լեգենդար խմբի առաջին այցն է Հայաստան եւ առաջին համերգը Երեւանում, որին մասնակցում են Mick Box-ը /կիթառ, վոկալ/, Trevor Bolder-ը /բաս կիթառ, վոկալ/, Bernie Shaw-ն /հիմնական վոկալ/, Phil Lanzon-ը /ստեղնաշար, վոկալ/, Russell Gilbrookեւը /հարվածային գործիքներ, վոկալ/։

Երաժիշտներն արդեն հասցրել են շրջել Երեւանում, տեսարժան վայրեր դիտել. «Մեզ համար ամեն ինչ շատ հետաքրքիր է, հատկապես, երբ առաջին անգամ ես մի երկիր այցելում։ Հույս ունենք, որ այստեղ մեծ հաջողություն կունենանք եւ ամեն տարի կվերադառնանք Երեւան”, - ասաց Միք Բոքսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG