Մատչելիության հղումներ

Վրաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինվորը Ռուսաստանում դատապարտվեց 9 տարվա ազատազրկման


Ռուսաստանի ռազմական դատարանը այսօր 9 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինծառայող Ջեմալ Նակաիձեին:

Ըստ դատախազության, վրացական գաղտնի ծառայությունների կողմից հավաքագրված զինվորը անցած տարվա փետրվարից մինչեւ նոյեմբեր ռազմական տեղեկատվություն է փոխանցել փողի եւ Բաթումիում իրեն բնակարան հատկացնելու խոստման դիմաց:

Դոնի Ռոստովի ռազմական դատարանի նախագահողը հայտարարել է, թե դատարանը իր որոշման մեջ հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքները` որ Նակաիձեն ընդունել է իր մեղքը եւ համագործակցել է քննիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG