«Խստագույն վերահսկողությունը շարունակվելու է: Ես հանձնարարում են Ձեր [Գուրգեն Սարգսյանին] անհատական հսկողության տակ վերցնել, որ ոչ մի լումա չփոշիանա: Մենք պարբերաբար ստուգումներ ենք անցկացնելու` բոլորիդ համար անսպասելի», - նշեց վարչապետը:
Նիստի ընթացքում կառավարությունը որոշեց բյուջեի պակասորդը ավելացնելու հաշվին կայունացման հիմնադրամից 1,7 միլիարդ դրամ հատկացնել 12 համայնքային ճանապարհների վերականգնումը մինչեւ տարեվերջ իրականացնելու համար։ Վարչապետի դժգոհությունը առաջացրեց հատկապես այն հանգամանքը, որ ընդհանուր առմամբ 26 համայնքային ճանապարհների վերականգնումը տրանսպորտի նախարարության մասնագետների գնահատականներով, պետք է արժենա 6 միլիարդ 800 միլիոն դրամ, այնինչ կառավարության վերահսկողության ծառայության հաշվարկներով, պատշաճ տնտեսման դեպքում ծրագիրը կարելի է իրականացնել 5 միլիարդով:
«26 ճանապարհներ լինելու են մեր հսկողության տակ, քանի որ այս ծանր պայմաններում մենք պետբյուջեից այդ բոլոր գումարները տրամադրել ենք ճանապարհների կառուցման համար: Եթե կարելի էր ավելի շատ կառուցել, պարտավոր ենք դա անել: Սրանք թանկ վարկային միջոցներ են, այդ 1,7 միլիարդը մենք ռուսական վարկից ենք հատկացնում եւ պարտավոր ենք խստագույն կերպով վերահսկել», - նշեց Տիգրան Սարգսյանը:
Կառավարության նիստից հետո տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, կարծիք հայտնեց, որ իրենք «կարդարացնեն վարչապետի ցանկություններն ու սպասելիքները»: Նախարարը ավելացրեց նաեւ, որ կառավարության հատկացրած 1,7 միլիարդ դրամը բավարար չէ այս տարի նախատեսված աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելու համար:
«Խոսքը միայն սկսված հատվածների աշխատանքների մասին է, որպեսզի ձմեռվա ընթացքում չկորցնենք կատարվածը: Մենք այժմ շարունակում ենք աշխատել նոր ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ», - հավելեց Գուրգեն Սարգսյանը: