Չնայած պարտությանը, Քրիման գոհունակություն է հայտնել, որ 7 թեկնածուների շարքում գրավել է երրորդ տեղը:
«Ես կարծում էի` մոտավորապես մեկ տոկոս ձայն կստանամ, բայց ես երրորդն եմ», - «Ֆրանսպրես»-ին ասել է Քրիման` նշելով, թե հաճելիորեն զարմացած է:
Սակայն Սրեդնյայա Ախտյուբայի ընտրություններում նա միակ սեւամորթ թեկնածուն չէր. ընտրապայքարին մասնակցող մյուս սեւամորթը Ֆիլիպ Կոնդրատեւն էր, որի հայրը աֆրիկացի է, իսկ մայրը` ռուս:
Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի` Ջոաքիմ Քրիման տեղական իշխանություններին մեղադրել է, թե գրանցելով երկրորդ սեւամորթ թեկնածուին` նրանց նպատակն էր գողանալ իր ձայները:
Պաշտոնական տվյալներով, Սրեդնյայա Ախտյուբայում հաղթել է Ռուսաստանի իշխող կուսակցության թեկնածու Սերգեյ Տիխոնովը` քվեների 47 տոկոսով, երկրորդ տեղում Վլադիմիր Ռոմանովն է` ավելի քան 30 տոկոս, երրորդում Ջոաքիմ Քրիման է` 4 տոկոսից ավելի:
Քրիման 1989 թվականից ապրում է Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքացի է: Նրա կինը հայ է: Սեւամորթ ռուսաստանցին հայ աներոջ հետ ձմերուկի գործ է անում:
Քրիմայի առաջադրումը ընտրություններում զարմացրեց դիտորդներին, գրավեց մամուլի ուշադրությունը: