Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության եւ համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը: Ձեր նախագահության առաջին իսկ օրերից Դուք հանձն եք առել իրականացնել մի շարք կարեւոր եւ համարձակ նախաձեռնություններ, մասնավորապես մի շարք երկարատեւ հակամարտությունների կարգավորման եւ տարբեր ուժերի հետ քաղաքական երկխոսության ծավալման ուղղությամբ»:
«Մենք վստահ ենք, որ այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները եւ հակասությունները կարող են եւ պետք է լուծվեն հենց երկխոսության ճանապարհով, քանզի միայն երկխոսությամբ ձեռք բերված լուծումներն են բավարարում բոլոր կողմերին եւ դառնում կայուն ու հարատեւ: Մենք կարեւորում եւ գնահատում ենք նաեւ ԱՄՆ-ի, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, կառուցողական գործունեությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի եւ, մասնավորապես, Ձեր եւ պետքարտուղար Քլինթոնի ցուցաբերած հետեւողական աջակցության համար, որը Դուք եւս մեկ անգամ անձամբ վերահաստատեցիք ԱՄՆ-ի հայկական համայնքների հետ իմ հանդիպումների ընթացքում կայացած մեր հեռախոսազրույցի ընթացքում: Վստահ եմ, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների վճռական աջակցության անհնարին էր լինելու արդյունավետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ», - գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում: