Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է արձանագրությունների ստորագրումը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունում է շաբաթ օրը Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրումը, որոնք նպատակ ունեն բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունում:

«Այս պատմական որոշումը երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ երկողմանի համագործակցություն զարգացնելու սկիզբ է: Գլխավոր քարտուղարը համոզված է, որ այս զարգացումը կնպաստի նաեւ խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում», - ասված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հայտարարությունում: - «Գլխավոր քարտուղարը հուսով է, որ երկու արձանագրություններն էլ անհապաղ կվավերացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից` ապահովելով նրանց երկկողմանի հարաբերությունների լրիվ նորմալացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG