Մատչելիության հղումներ

Financial Times-ը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին


«Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվող արձանագրությունները կյանքի կոչվեն, դա կլինի Թուրքիայի հաղթանակը, որը գնալով ավելի ակտիվ է դառնում տարածաշրջանային դիվանագիտության ոլորտում եւ փորձում է դառնալ առանցքային ուժ Կովկասում կայություն ապահովելու գործում», - շաբաթ օրը գրել է բրիտանական Financial Times-ը։

Մյուս կողմից, հեղինակավոր պարբերականի համոզմամբ, այս համաձայնագրերը արտացոլում են այն կարեւորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորմանը, ինչը դեպի Արեւմուտք ճանապարհ կբացի Կասպից ծովի նավթի ու բնական գազի համար։

«Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան ուղեւորություններից մեկի` Թուրքիա կատարած այցի ժամանակ, Բարակ Օբաման երկու երկրներին «խաղաղ եւ բարգավաճ» գոյակցության կոչ արեց», - հիշենում է Financial Times-ը։

«Թեեւ Հայաստանը տնտեսական օգուտներ կունենա սահմանի բացումից, այդուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանը պետք է վստահեցնի հարուստ սփյուռքահայ համայնքներին, որ ինքը չի հրաժարվում 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչելու պահանջից», - գրում է հեղինակավոր պարբերականն ու ընդգծում. - «Տարաձայնության հարթումը ավելի դյուրին կդարձնի Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիության անդամակցություն եւ կվերացնի լարվածությունը Թուրքիա - Միացյալ Նահանգներ հարաբերություններում, որի հայկական համայնքը շարունակ փորձում է առաջ մղել Ցեղասպանության ճանաչման գործընթացը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG