«Ոնց չհասկացա՝ ինչի համար բռնեցին, այսպես էլ չհասկացա, թե ինչի համար բաց թողեցին», - ազատ արձակվելուց անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Առաքելյանը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, հիշյալ ցուցումը տրվել է` «հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են եւ Տիգրան Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա»:
Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննվող` Տիգրան Առաքելյանի գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ գլխավոր դատախազությունում զեկուցել է քննիչը, որին ցուցում է տրվել արագացնել անհրաժեշտ քննչական գործողությունների ձեռնարկումը:
Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին` ընդդիմության հուլիսի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Առաքելյանի մեղադրանքի ծավալը օրերս ավելացվել է. այժմ նա, բացի խուլիգանությունից, մեղադրվում է նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, որի համար որպես պատիժ սահմանված է 5-10 տարի ազատազրկումը:
Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 30-ին մերժել էր Առաքելյանի պաշտպան Վարդուհի էլբակյանի դիմումը՝ վերացնել կամ գրավով փոխարինել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը: Փաստաբանի փոխանցմամբ՝ խափանման միջոցը փոխելու դիմում ներկայացնելու հիմնական պատճառը Տիգրան Առաքելյանի առողջական ծանր վիճակն է: