Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում եւս մեկ անգամ հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվելու է հոկտեմբերի 10-ին, եթե, իհարկե, Հայաստանը արձանագրությունների տեքստում փոփոխություն չպահանջի:
Ըստ Wall Street Journal-ի` արձանագրությունների ստորագրման փորձը ապրիլին ձախողվել էր, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե գործընթացը կարող է առաջ գնալ, երբ լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը: Թերթին տված հարցազրույցում էլ Էրդողանը, վերահաստատելով իր նախկին տեսակետը, ընդգծել է, որ երկու գործընթացները շաղկապված են, եւ այս շաբաթ Մոլդովայում տեղի ունենալիք բանակցությունների դրական արդյունքը կարող է նպաստել ընդհանուր գործին:
Քիշնեւում` ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հինգշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումը:
Պաշտոնական Երեւանը դեռեւս չի հաստատել թուրքական կողմի հայտարարությունները հայ - թուրքական արձանագրությունների` հոկտեմբերի 10-ին նախատեսված ստորագրման մասին: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում նաեւ ակնարկել էր, որ թուրք պաշտոնյաները վաղաժամ են հայտարարել հանդիպման մասին:
«Երբ մենք պատրաստ լինենք այդ առումով որեւէ բան հայտարարել, մենք դա կհայտարարենք համատեղ: Սա երկկողմ գործընթաց է: Կողմերից որեւէ մեկը չպետք է միակողմանի հայտարարություն անի», - ընդգծել էր Նալբանդյանը: