Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան կմեկնի Բուրսա, այդ եւ հաջորդ օրը կանցկացնի մարզումներ, իսկ հոկտեմբերի 14-ին Հայաստանի ժամանակով ժամը 23:00-ին Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում կմեկնարկի Թուրքիա - Հայաստան խաղը: Մինչեւ հոկտեմբերի 12-ը Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի «Փյունիկ» մարզադպրոցում եւ Հանրապետական մարզադաշտում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը: Նրա խոսքով` դժվար է գնահատել հավաքականի մարզավիճակը: Անհրաժեշտ է սպասել խաղին:
«Մեր հավաքականը ակումբային թիմ չէ, եւ քանի որ պարբերաբար չի խաղում, հնարավոր չէ ասել, թե այսօր ինչ վիճակում է, պետք է սպասել», - հավելեց Տիգրան Իսրայելյանը:
Հրապարակվել են թե' Թուրքիայի եւ թե' Հայաստանի ազգային հավաքականների կազմերը: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի անվտանգության ապահովմանը Թուրքիայում, ապա դա, ըստ Տիգրան Իսրայելյանի, ընդունվածի համաձայն ստանձնում է ընդունող կողմը:
«Մեր երիտասարդական հավաքականի փորձը հաշվի առնելով կարող ենք ապահով լինել, ոչ մի խնդիր չեղավ», - ասաց նա:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ վերջին օրերին հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Բուրսա մտնելուն պես կլինի առաջին աստիճանի անվտանգության ներքո, իսկ հավաքականի գտնվելու վայրը եւ հյուրանոցը գաղտնի կպահվեն։ Օրինակ, թուրքական Today’s Zaman պարբերականի փոխանցմամբ` «ամեն ինչ արվում է նաեւ խաղի ընթացքում հնարավոր տհաճ միջադեպերից խուսափելու համար, խուլիգանության յուրաքանչյուր փորձ կկանխվի, իսկ մեղավորները դուրս կբերվեն մարզադաշտից»: Կանխվելու է նաեւ հրահրիչ բովանդակությամբ պաստառների մուտքը մարզադաշտ: Today’s Zaman-ը միաժամանակ ընդգծում է նաեւ, որ դեռեւս հայտնի չէ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի՞ հանդիպմանը, թե՞ ոչ:
Այդուհանդերձ, Բուրսայի բնակիչները պատրաստվում են բողոքել Հայաստանի նախագահի հնարավոր այցի դեմ: Kamu-Sen աշխատավորական միության Բուրսայի մասնաճյուղի տնօրեն Սելջուկ Թուրքօղլուն Today’s Zaman-ին հայտնել է, որ նախաձեռնել են քարոզարշավ` արտահայտելու Բուրսայի քաղաքացիների մտահոգությունը Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ:
«Մենք դեմ չենք Հայաստան-Թուրքիա խաղին: Սպորտը ընկերական մրցման բեմահարթակ է նույնիսկ լարված հարաբերությունների մեջ գտնվող երկրների համար: Մենք ցանկանում ենք, որ այս հանդիպումը բարեկամություն առաջացնի մեր ազգերի միջեւ: Մեր մտահոգությունները Հայաստանի ֆուտբոլի հավաքականին չեն առնչվում: Մենք ուղղակի չենք ցանկանում հյուրընկալել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին», - ասել է Թուրքօղլուն:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ, որը կայացավ անցած տարվա սեպտեմբերի 6-ին Երեւանում, ավարտվել է Թուրքիայի հաղթանակով` 2:0 հաշվով: Այդ խաղին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: