«Բանակցային գործընթացում առկա է դրական դինամիկա է, եւ կարող եմ ասել, որ այն արդեն մտել է վերջնական փուլ», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ասել է Ալիեւը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն… Այդ հակամարտությունը մեծ խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար, եւ լուրջ խոչընդոտ է տարածաշրջանային զարգացմանը», - նշել է Ադրբեջանի նախագահը:
Անցած շաբաթ The Armenian Reporter թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրել էր, որ «Մոլդովայում [Քիշնեւում հոկտեմբերի 8-ին ակնկալվող Սարգսյան - Ալիեւ հանդիպման արդյունքում] որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»: «Ասեմ ավելին, հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից, դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատեւ բանակցային աշխատանք եւ, անշուշտ, քաղաքական կամք», - ասել էր Հայաստանի նախագահը: