Մատչելիության հղումներ

Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել


Մոսկվայի հարավ-արեւմուտքում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել են Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, 19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է երեկ ուշ երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Վվեդենսկու փողոցի շենքերից մեկի բակում:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահը վրա է հասել դանակի բազմաթիվ հարվածների հետեւանքով:

Ականատեսների վկայությամբ` հայաստանցու վրա հարձակում է գործել երիտասարդների մի խումբ:

Երիտասարդ հայաստանցին, որի ինքնությունը չի հրապարակվում, ըստ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի, անլեգալ էր Մոսկվայում, քանի որ Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված զինծառայությունից խուսափելու կասկածանքով:

Իրավապահները չեն բացառում, որ երիտասարդը Մոսկվայում ապրել է ազգականների մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG