Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ եւ ելույթ է ունեցել Կոլումբիայի համալսարանում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել ՄԱԿ-ի օրակարգային հարցերին եւ կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010 թվականին ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթնաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Նույն օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը եւ Ապրանքների ամբողջովին կամ մասամբ ծովով տեղափոխման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի, Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժաո Գեմեշ Կրավինհոյի, Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության օրակարգի վերջին կետը Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցում «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով դասախոսությունն էր:
Իր ելույթում նախարար Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված` Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել է նաեւ հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացմանը:
Նույն օրը ավարտելով այցելությունը` Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվել է Երեւան: