Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ ուշ երեկոյան Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի են ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք շարունակվել են մի քանի ժամ։ Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի տեղեկացմամբ, նիստերը հրավիրել էր կուսակցության գործադիր մարմինը։ Քննարկումները նվիրված են եղել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
«Բոլոր տեսակի հարցեր էլ տրվել են։ Ե՛վ մտահոգություն արտահայտող, ե՛ւ պարզաբանման նպատակներ արտահայտող, ե՛ւ ինչ-որ խնդիրներ հիմնավորող», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը։
«Ես չեմ կարծում, որ ամբողջությամբ Հանրապետական կուսակցությունը, որը ունի 150 հազար անդամ, կարող է մանրամասնորեն տիրապետել այս արձանագրություններին եւ ամբողջությամբ՝ 150 հազարով, ողջունել դա», - հայտարարեց Նիկոյանը. - «Իհարկե, կան մարդիկ, որոնք ունեն մտահոգություններ։ Եվ այդ մտահոգությունն ունեն բոլորը, այդ թվում՝ նաեւ ես»։
Հոկտեմբերի 17-ին հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահների հետ քննարկմանը Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մտահոգություններ էր հնչեցրել հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ։
«Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգություններ: Բայց որպեսզի մեր մտահոգությունները համադրելի լինեն, որպեսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պետք է կարողանանք նույն հարթության մեջ բերել մեր բոլոր դիտարկումները», - ասել էր Սերժ Սարգսյանը։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմի Զոհրաբյանը, սակայն, պնդում է, որ նախագահը «վճռականորեն է տրամադրված» արձանագրությունները ստորագրելու հարցում։
Կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հայ-թուրքական նախաստորագրված երկու արձանագրությունները կստորագրեն հոկտեմբերի 10-ին կամ 11-ին։
«Բնականաբար, մենք գնալու ենք դրա ստորագրմանը։ Ես չեմ ասում, որ Էրդողանը մեր տեղն էլ է որոշել։ Մեր ցանկությունն է գնալ ստորագրելու, եթե չկան այդ նախապայմանները», - հավաստեց Զոհրաբյանը։
Հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամը, կարծիքներ են հնչեցրել, որ ստորագրվելիք արձանագրությունների մի շարք դրույթներ Հայաստանի եւ հայության համար անբարենպաստ նախապայմաններ են պարունակում։
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի քննադատները, մասնավորապես, մատնանշում են արձանագրությունների այն դրույթները, որտեղ խոսվում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքների վերահաստատման, պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման մասին՝ որպես Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված նախապայմանների թելադրում հայկական կողմին։
«Ընդհանրապես, կարելի է ցանկացած անշառ տեքստ մեկնաբանել, որ այդ տողատակում հասկանում ենք այսպես. ասում ենք տանձ, հասկանում ենք խնձոր», - դժգոհեց Հանրապետականի փոխնախագահը՝ ընդգծելով, որ խնդրո առարկա արձանագրություններում որեւէ նախապայմանի մասին ձեւակերպում չկա։