Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թե' ժողովրդավարական բարեփոխումների, թե' տնտեսական զարգացման բնագավառներում: Հիլարի Քլինթոնի բնորոշմամբ` հայ - ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն եւ խոր բնույթ ունեն: Պետքարտուղար Քլինթոնը ամերիկյան վարչակազմի անունից պատրաստակամություն է հայտնեց շարունակել համակողմանի համագործակցությունը Հայաստանի նախագահի, կառավարության եւ արտգործնախարարի հետ:
Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին` Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, ըստ որի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:
Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հայ - ամերիկյան բարձր մակարդակի կանոնավոր շփումների կապակցությամբ, ընդգծել է, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի աջակցության համար:
Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում:
Սա այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր:
Սեպտեմբերի 28-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Լրագրողների հետ զրույցում Քլինթոնը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հետեւողականորեն սատարում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ կարծում է, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: