Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Եվրոպային հորդորում է չուրանալ քրիստոնեական ժառանգությունը


Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը Չեխիա կատարած եռօրյա հովվապետական այցի ընթացքում Ստարա Բոլեսլավ ավանի հրապարակում այսօր մատուցել է պատարագ, որին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ, այդ թվում` հավատացյալներ հարեւան Գերմանիայից, Ավստրիայից, Լեհաստանից եւ Սլովակիայից։

Այցը սկսվել է անցած շաբաթ օրը` հոկտեմբերի 26-ին, ինչը համընկել է Չեխոսլովակիայում 1989 թվականի «թավշյա հեղափոխության» եւ կոմունիստական վարչակազմի տապալման 20-ամյակի հետ։

«Մենք ականատես եղանք այն բանի, թե ինչպես անցյալ դարում, օրինակ, ձեր երկրում` մի խումբ մարդիկ ձեռք բերեցին աննախադեպ, գրեթե աներեւակայելի իշխանության, այն երկար պահեցին, մեկ էլ մի ակնթարթում զրկվեցին դրանից։ Նրանք, ովքեր մերժելով Աստծուն` «կանք են վայելում», իրականում, շատ տխուր ու չկայացած մարդիկ են», - ասել է Հռոմի պապը։

Երեկ Բռնոյում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 82-ամյա առաջնորդն ասել է, որ ներգաղթյալների եւ այլ մշակույթների առջեւ դռները բացած Եվրոպան իր քրիստոնեական ժառանգությունն ուրանալու իրավունք չունի։

Երեկվա պատարագը Բենեդիկտոս 16-րդը մատուցել է Բռնոյի օդանավակայանի մոտակայքում գտնվող հսկայական դաշտում։ Պատարագին ներկա է եղել 120 հազար մարդ։ Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին այդ կապակցությամբ ասել է, որ դա Չեխիայի պատմության ընթացքում պատարագների մասնակիցների ամենաբարձր թիվն է։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG