Մատչելիության հղումներ

Հայության բողոքի ակցիա Կալիֆորնիայում


Գլենդեյլում կիրակի օրը անցկացված բողոքի ակցիայի պաստառը:
Գլենդեյլում կիրակի օրը անցկացված բողոքի ակցիայի պաստառը:

Glendale News Press ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, անցած կիրակի հազարավոր հայեր Գլենդեյլում բողոքի ցույց են անցկացրել եւ դատապարտել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։

Միջոցառումը նախաձեռնել են Սոցիալ-Դեմոկրատ Հնչյական, Ռամկավար-Ազատական եւ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները, ինչպես նաեւ «Միացյալ Հայ Երիտասարդներ» հասարակական կազմակերպությունը։

Glendale News Press-ը հաղորդում է, որ բողոքի ակցիային մասնակցել են ոչ միայն Կալիֆորնիայի, այլեւ հարեւան նահանգների հայերը։ Ցուցարարները պարզել են Հայաստանի եռագույն դրոշները, բողոքի պաստառներ, վանկարկել են «Չհանձնվե'լ Թուրքիային», «Պայքար մինչեւ վե'րջ», այլ կարգախոսներ։

«Ամբողջ հայ համայնքն է ոտքի կանգնել», - ասել է «Միացյալ Հայ Երիտասարդներ» կազմակերպության արեւմտյան շրջանի ղեկավար Արեկ Սանտիկյանը։ Նրա խոսքով, արձանագրությունների առավել վիճահարույց դրույթը վերաբերում է պատմական հարցերով հանձնաժողով ստեղծելուն։

«Դա պատմական խնդրի է վերածելու այն, ինչ արդեն քաղաքական խնդիր էր դարձել»,- ասել է Սանտիկյանը։

Glendale News Press-ի փոխանցմամբ, ցույցի կազմակերպիչների համար անակնկալ էր մասնակիցների այդչափ բարձր թիվը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG