Երկուշաբթի Իրանի զինված ուժերը պատրաստվում են փորձարկել նաեւ «Շահաբ-3» հրթիռները, որոնք, Իրանի պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ, նախատեսված են մինչեւ 2,000 կիլոմետր հեռավորությամբ հարձակումներ իրականացնելու համար։
Իրանցի գեներալ Հուսեյն Սալամին հայտարարել է. - «Այս փորձարկումները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է ոչնչացնել ցանկացած ռազմական սպառնալիք այլ երկրների կողմից»։
Անցած շաբաթ Փիթսբուրգում (ԱՄՆ) գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները հանդես էին եկել համատեղ խիստ հայտարարությամբ, որով Իրանին դատապարտել էին գաղտնի կերպով ուրանի հարստացման նոր գործարան կառուցելու համար։ Եռյակը պահանջել է Իրանից խստորեն հետեւել միջուկային զենքի չտարածման միջազգային օրենքներին եւ քայլեր ձեռնարկել իր նկատմամբ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու համար։
Հոկտեմբերի 1-ին նախատեսվում են «Մեծ վեցնյակի» քննարկումներ Իրանի միջուկային ծրագրի հարցով։