Մատչելիության հղումներ

Արամ Խաչատրյանի անվան տրիոն 10 տարեկան է


Սկավառակի շապիկի համար ընտրել են հայ եւ ռուս ժողովուրդների համար խորհրդանշական նկարիչների` Արշիլ Գորկու եւ Մարկ Շագալի գործերից: Սկավառակում տեղ գտած ստեղծագործությունները տրիոն կկատարի սպետմբերի 26-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Համերգի մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 27-ին կկայանա ձայնասկավառակի պաշտոնական շնորհանդեսը, ինչից հետո տրիոյի անդամները կսկսեն պատրաստվել հոբելյանական եռամաս համերգաշարին, որ նախատեսում են իրականացնել դեկտեմբերին:

«Դա լինելու է ժանրով ու ոգով բոլորովին բազմաժանր մի նախագիծ, երաժշտական խուլիգանության նման մի բան», - պատմեց ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Արամ Խաչատրյանի անվան տրիոյի կազմում, ջութակահար Կարեն Շահգալդյանից բացի, հանդես են գալիս թավջութակահար Կարեն Քոչարյանը եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ով նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենն է: Վերջինս էլ պատմեց տրիոյի տասնամյա պատմությունը, որ այն ի սկզբանե կրել է «Առսիկա» անունը` հիմնադիրներ դաշնակահար Արեգ Սիմոնյանի, ջութակահար Սիբիլլե Չոփփի եւ թավջութակահար Կարեն Քոչարյանի անունների հապավումից: Արմինե Գրիգորյանը 2005 թվականից է միացել տրիոյին, իսկ հետո` նաեւ Կարեն Շահգալդյանը: Փոփոխված կազմը որոշում է անվանափոխել տրիոն: Դա կատարվեց 2008 թվականին:
XS
SM
MD
LG