«Մեր հայցում մենք բողոքում ենք «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի հրապարակած մի գրքում ցեղասպանության ուղղակի ժխտման դեմ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: - «Գիրքը հրատարակվել է 2008 թվականին, այն ե'ւ անգլերենով է հրատարակվել, հետո թարգմանվել է նաեւ ռուսերեն: Այդ գրքում հեղինակներից մեկը ուղղակիորեն հերքել է ցեղասպանությունը, եւ մենք ներկայացրել ենք բոլոր հիմքերը, այդ հիմքերի վրա մեկնաբանել ենք` ինչ բան է ցեղասպանության ժխտումը, ինչպես նաեւ ներկայացրել ենք մեր պահանջները»:
Խոսքը գրքում հրապարակված «Թուրքիա - Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի» խորագրով հոդվածի մասին է, որը, ըստ հայցվոր կողմի, հերքում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ Արեւմտյան Հայաստանում:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հոդվածի հեղինակը թուրք հետազոտող է: Իսկանդարյանի դիտարկմամբ` նախ` այնտեղ ոչ մի ցեղասպանություն չի հերքվել, երկրորդ` նախաբանում, ինչպես սովորաբար բոլոր գիտական գրքերում, նշված է, որ ինստիտուտը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածների հեղինակների մտքերի համար, որ նրանք արտահայտում են իրենց սեփական տեսակետները, եւ երրորդ. - «Գիտությունը ենթադրում է յուրաքանչյուր հարցի շուրջ գոյություն ունեցող խնդիրների մասին տեսակետների ուսումնասիրություն: Հետազոտողների խնդիրը ուսումնասիրությունն է, այդ թվում եւ ուսումնասիրել այն, թե ինչ են մտածում եւ խոսում այդ խնդրի շուրջ մասին Թուրքիայում»:
«Հեղինակ Այբարս Գյորգուլուն իր հոդվածում փորձում է ուսումնասիրել գործընթացները այնպես, ինչպես կան, եւ ոչ թե այնպես, ինչպես ինչ-որ մեկին ցանկալի կլիներ տեսնել», - նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը` ամփոփելով. - «Սա տարրական գիտական խնդիր է, ոչ բոլորն են սա հասկանում, բայց ինչ արած, այդպես էլ է պատահում»: