Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սկսվում է ընդհանուր բանավեճը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 15-ին մեկնարկած 64-րդ նստաշրջանում չորեքշաբթի օրը սկսվում է ընդհանուր բանավեճը։ Այն կավարտվի սեպտեմբերի 28-ին։

Նստաշրջանի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, որի օրակարգում միջուկային սպառազինությունների չտարածման եւ կրճատման հարցերն են։

Նյու Յորքում կայանալիք հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը մտադիր են քննարկել Իրանի ռազմական նկրտումները զսպելու, ինչպես նաեւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի խնդիրները։

Նրանք ելույթներով հանդես կգան ընդհանուր բանավեճի առաջին օրը` սեպտեմբերի 23-ին։ Չորեքշաբթի օրվա բանախոսների թվում են նաեւ Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Մահմուդ Ահմադինեջադը։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին, իսկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, ըստ ՄԱԿ-ի տեղեկագրի, նախատեսված է ընդհանուր բանավեճի վերջին օրը` սեպտեմբերի 28-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG