Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Վերադարձի փառատոնը


Երեքշաբթի օրը կմեկնարկի դասական երաժշտության Վերադարձի փառատոնը, որը «Արամ Խաչատրյան» եւ Կամերային երաժշտության տան դահլիճներում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 24-ը:

Փառատոնը, «Ազգային պատկերասրահ» հիմնադրամի նախագահների՝ Մարիամ Շահինյանի ու Գարիկ Նազարյանի նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Նպատակը հայաստանցի ունկնդրին այն հայազգյի երաժիշտներին ներկայացնելն է, ովքեր ինչ-ինչ պատճառներով հեռացել են Հայաստանից եւ ապրում ու ստեղծագործում են արտասահմանում:

Փառատոնի շրջանակներում նախատեսված 6 համերգներին կմասնակցեն դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը (Իսրայել), սաքսաֆոնահար Կորյուն Ասատրյանը (Գերմանիա), դաշնակահար Նինա Սարապյանը (Ռուսաստան) եւ այլք: Հանդես կգան նաեւ հայաստանաբնակ մեր լավագույն երաժիշտներից Արաքս Դավթյանը, Արամ Թալալյանը, Զավեն Վարդանյանը, ուրիշներ:

Փառատոնը վաղը կբացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը աշխարհահռչակ երգչուհի Ջուլիետ Գալստյանի (Շվեյցարիա) եւ կլավեսինահար Միքայել Բայլանի (Գերմանիա) համերգով:

Մարիամ Շահինյանի խոսքով, այս տարի, ընդլայնելով վերադարձի շրջանակները, հյուրերի շարքում կլինեն նաեւ այլազգի երաժիշտներ Ռուսաստանից, Իսպանիայից, այլ երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG