Երեքշաբթի օրվա առաջին հանդիպումը տեղի է ունենալու իսլամամետ, աջակողմյան «Բարգավաճում» (Saadet) կուսակցության հետ, որը թեեւ վերջին` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 2 տոկոսից մի փոքր ավելին, այդուամենայնիվ, համարվում է Թուրքիայի քաղաքական դաշտի կարեւոր ուժերից մեկը:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է Ժողովրդական - հանրապետական կուսակցության հետ (CHP), որը ներկայիս խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է` 112 պատգամավորով: Կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը վերջին շաբաթներին մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը, քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի «գրավյալ» տարածքներն ու չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ժողովրդավարական ձախ կուսակցության, դեմոկրատների, ինչպես նաեւ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) հետ:
«Ընդդիմությանը ներկայացնելով հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունները` կառավարությունն ընդգծում է դրանք խորհրդարանի կողմից վավերացնելու անհրաժեշտությունը եւ իր հաստատակամությունն է հայտնում Հարավային Կովկասում խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները», - հաղորդում է Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը (TRT):
Մինչդեռ «Ազգայնական շարժում» կուսակցությունը մերժել է քննարկումներին մասնակցելու առաջարկը` պնդելով, որ արձանագրությունները բավականաչափ թափանցիկ չեն, եւ որ դրանց մանրամասները Թուրքիայի հասարակությանը պետք է ներկայացվեն խորհրդարանական նիստի ընթացքում: