Կառավարության ընդունած արձանագրային որոշմամբ նախարարություններին եւ համապատասխան գերատեսչություններին առաջարկվում է ներկայացնել այն իրավական ակտերը, որոնք անհրաժեշտ է ներառել բյուջետային փաթեթի մեջ՝ հետագայում ազգային ժողովում ներկայացնելու համար։
Տիգրան Դավթյանի բնորոշմամբ, հաջորդ տարվա բյուջեն լինելու է «բավականին համեստ». - «Մենք համախառն ներքին արդյունքի1.3 տոկոս աճն ենք դնում հիմքում եւ 2 տոկոս դեֆլյատոր հաջորդ տարվա համար։ Բյուջետային դեֆիցիտը կկազմի մոտավորապես 5.5 տոկոս։ Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված են ներքին եւ արտաքին աղբյուրներ։ Մենք առաջիկա տարիներին փորձելու ենք բյուջետային դեֆիցիտը հետզհետե նվազեցնել եւ հասցնել այն չափաքանակներին, որը ունեինք նախորդ տարիներին»։
Ֆինանսների նախարարը նախարարություններին եւ գերատեսչություններին կոչ արեց «ըմբռնումով մոտենալ» եւ աշխատել «խնայողական ռեժիմում»։
«Փորձենք կայունացնել տնտեսությունը։ Բյուջեն լինելու է «կայունացման բյուջե» հաջորդ տարվա համար, որը ենթադրում է նաեւ որոշ ծախսերի կրճատում այս տարվա հաստատված բյուջեի ծավալներից», - հավելեց Տիգրան Դավթյանը։
Կառավարության նիստում բյուջեի ծախսային եւ եկամտային մասի վերաբերյալ թվեր չհրապարակվեցին։
Տիգրան Դավթյանի բնորոշմամբ, հաջորդ տարվա բյուջեն լինելու է «բավականին համեստ». - «Մենք համախառն ներքին արդյունքի
Բյուջեն լինելու է «կայունացման բյուջե» հաջորդ տարվա համար, որը ենթադրում է նաեւ որոշ ծախսերի կրճատում այս տարվա հաստատված բյուջեի ծավալներից ...