Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ընտրությունների երկրորդ փուլ կարող է չլինել


Օգոստոսի 20-ին Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների` արդեն ավարտին մոտեցող ամփոփման գործընթացը ցույց է տալիս, որ գործող նախագահ Համիդ Քարզայը կարող է հաղթանակ տանել իր հիմնական մրցակից` երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլայի նկատմամբ արդեն առաջին փուլում:

Քվեաթերթիկների մոտ 91 տոկոսի հաշվարկման արդյունքներով` Քարզայի ստացել է ձայների 54,1, Աբդուլան` 28,3 տոկոսը:

Թեեւ արեւմտյան մի շարք երկրներ ողջունել են Աֆղանստանում կայացած ընտրությունների փաստը, այդուամենայնիվ, դրանք ստվերվել են բազմաթիվ ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին հաղորդումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG