Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է «արդար եւ տրամաբանական» բանակցություններ վարել համաշխարհային գերտերությունների հետ


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է «արդար եւ տրամաբանական» բանակցություններ վարել համաշխարհային գերտերությունների հետ` գլոբալ մարտահրավերներին դիմակայելու շուրջ։

Այդուհանդերձ, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Ահմադինեջադը բացառել է «միջուկային ծրագրեր ունենալու` Իրանի անքակտելի իրավունքի շուրջ» բանակցելու հնարավորությունը, թեեւ խոստացել է շարունակել համագործակցել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեը այսօր Վիենայում՝ կազմակերպության վարչության նիստում հայտարարել է, որ գործակալությունը «փակուղու» առաջ է կանգնել Իրանի ատոմային ծրագրի հարցում։

Էլ-Բարադեյը նշել է, որ գործակալությունը պատրաստվում է հետաքննել ստացված հաղորդագրություններն այն մասին, որ Իրանը հետազոտում է միջուկային ռումբեր ստեղծելու տեխնոլոգիան։ Իրանը պնդում է, որ այդ հաղորդագրությունները հիմնված են կեղծված փաստերի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG