Թովմասյանը նախ ասաց, որ «Ժառանգության» պահանջած հանրաքվեի հնարավորությունն ընձեռվում է «Հանրաքվեի մասին» օրենքի վերջին փոփոխությամբ:
«Պլեբիսցիտի գաղափարը՝ հանրաքվեի մի տարատեսակ է , որի արդյունքները պարտադիր իրավական հետեւանքներ չեն առաջացնում: Այդ հանրաքվեների [նպատակը] այս կամ այն պետական, հասարակական, քաղաքական հարցի վերաբերյալ հանրության ընդհանրական կարծիքը պարզելն է», - շարունակեց իրավաբանը: - «Բացարձակ իրավունքը այդ հարցով հանրաքվե նախաձեռնելու [պատկանում է] Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Լինի դա Ազգային ժողովը, լինի պատգամավորը, լինի հասարակությունը՝ ընդհանրական ձեւով, այդ հարցով հանրաքվե չեն կարող նախաձեռնել»:
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ են իրենք նախատեսում, պատասխանեց. - «Մենք նախ ստորագրահավաք ենք փորձելու Ազգային ժողովում իրականացնել, որպեսզի Ազգային ժողովը դիմի կառավարությանը, եւ երկրորդ՝ հորդորում ենք կառավարությանը օգտվել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններից եւ նմանատիպ քայլ իրականացնել»:
Սահմանադարական դատարան դիմելու մտադրության կապակցությամբ Մարտիրոսյանն ասաց. - «Կարող է նաեւ, որ այս նախաստորագրված արձանագրությունների հարցը Սահմանադրական դատարանը լսի, որովհետեւ դրանք են, որ հետագայում պիտի ստորագրվեն: Եթե հաջողվի 25 պատգամավորի ստորագրություն հավաքել, ապա այդ ձեւով կդիմենք, եթե ոչ՝ կարծում եմ, պետք է որպես քաղաքացիներ դիմենք»:
Հրայր Թովմասյանի խոսքով, սակայն, օրենքով նախատեսված չեն արձանագրությունների կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություններ. - «Երբ կկնքվի այն հետագայում ընդունվելիք պայմանագիրը, ինչի մասին խոսվում է, որը պետք է ենթակա լինի Ազգային ժողովի կողմից վավերացման, ապա այդ միջազգային պայմանագրերը ենթակա են պարտադիր նախնական սահմանադրական վերահսկողության: Այսինքն՝ Հանրապետության նախագահը մինչեւ դա Ազգային ժողովին ներկայացնելը, այդ հարցով պարտավոր է դիմել Սահմանադրական դատարանին: Հակասահմանադրական լինելու դեպքում այն ընդհանրապես չի կարող ներկայացվել Ազգային ժողովի վավերացմանը»: