Մատչելիության հղումներ

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է երեք սահմանապահների սպանության մեջ կասկածվողին


Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի հետ սահմանին իր երեք ծառայակիցների սպանության մեջ կասկածվող սահմանապահին:

Ինչպես «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ութիաշվիլին, կասկածյալը հայտնաբերվել է շուրջ 9 ժամ տեւած որոնումներից հետո:

«Կասկածյալը կալանավորվել է, եւ ընթանում է նախաքննություն: Հանցագործության հնարավոր շարժառիթը դեռեւս հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, դա անձնական վեճ էր», - ասել է Ութիաշվիլին:

Շրջակայքի բնակիչներից մեկը «Ռուսթավի - 2» հեռուստաալիքին պատմել է, թե չորեքշաբթի վաղ առավոտյան սահմանային պահակակետից լսել է երկու տասնյակից ավելի կրակոցներ:

Հայկական եւ վրացական կողմերը ավելի վաղ հերքել էին սահմանային միջադեպի վերաբերյալ ենթադրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG