Ըստ Գիրագոսյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, թերեւս, նոր փորձ կարվի ապրիլի 23-ի հայ-թուրքական համատեղ հայտարարության օրինակով նախագահներ Սարգսյանից ու Ալիեւից կորզել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների վերաբերյալ նմանատիպ մի հայտարարություն։
«Ոչ թե պայմանագիր, ինչը շատ հետաքրքիր է, այլ հայտարարություն։ Ենթադրում եմ, ներկայումս հենց այս նպատակն է հետապնդում ԵԱՀԿ Մինսկի խումբը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը ասաց Գիրագոսյանը։
Գիրագոսյանը ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի միջնորդների այս շտապողականությունը կապում է հայ-թուրքական բանակցությունների եւ գոյություն ունեցող պայմանական վերջնաժամկետի հետ (խոսքը հոկտեմբերի 14-ի մասին է, երբ նախագահ Սարգսյանը կա՛մ կայցելի Թուրքիա` ներկա գտնվելու ֆուտբոլային պատասխան հանդիպմանը, կա՛մ` ոչ)։
«Մենք տեսնում ենք երկու նոր զարգացումներ, երկու նոր գործոններ։ Առաջին` անգամ եթե Լեռնային Ղարաբաղի հարցը որեւէ կապ չունի եւ չի ունենա հայ-թուրքական բանակցությունների հետ, մենք տեսնում ենք, որ ամերիկացիների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումն է` հայացք նետել ղարաբաղյան խնդրին հայ-թուրքական հարաբերությունների միջով։ Մենք նաեւ տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանը մոտենում է ղարաբաղյան հարցին` Վրաստանի հետ ունեցած պատերազմի արդյունքների պրիզմայով», - նշեց Գիրագոսյանը՝ հավելելով. - «Արդյո՞ք այս ամենը լավ է, թե՞ վատ, դեռ վաղ է ասել, բայց այժմ, առաջին անգամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումը ավելի շատ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, քան ղարաբաղյան խնդրին»։
Ստեփանակերտից անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը, թեեւ ամբողջովին չի բացառում նման տարբերակը, սակայն քիչ հավանական է համարում, որ ղարաբաղյան հիմնախնդրում պաշտոնական Երեւանը գնա նման քայլի։
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Արզումանյանը, մասնավորապես, ասաց. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նման որոշումներ, որոնք կապված են համայն հայության ապագայի հետ կընդունվեն համաժողովրդական հանրաքվեով, եւ նշանակում է, որ մենք չենք կարող փակ ձեւով ինչ-որ որոշումներ ընդունել»։
Ռիչարդ Գիրագոսյանի ներկայացմամբ, հաջորդ կարեւոր գործոնը, որը մեծացնում է առաջիկայում ղարաբաղյան հարցում որեւէ փոխհամաձայնության ձեռքբերման հավանականությունը, այն է, որ այս պահին այս հարցում Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի շահերը համընկել են եւ կարծես թե նրանք երկուսն էլ ցանկանում են առաջընթաց տեսնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, որպեսզի այդ առաջընթացի հիման վրա տեղաշարժ գրանցեն նաեւ հայ-թուրքական հարաբերություններում։
«Գոյություն ունի մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Մենք չպետք է սպասենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում կգրանցվի հանկարծակի ինչ-որ «ճեղքում», որովհետեւ այն սխալը, որը կար անցյալում, առկա է նաեւ հիմա` դա բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի բացակայությունն է։ Եվ քանի դեռ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղն իր անունից չի բանակցում կարգավիճակի եւ անվտանգության հարցերի շուրջ, անհավանական է, որ գործընթացն առաջ շարժվի», - կարծիք հայտնեց Գիրագոսյանը։
Ղարաբաղյան բանակցությունների մասով Հրաչյա Արզումանյանն էլ ավելացրեց, թե հավանական է, որ անկախ արդյունքներից` այս աշնանը կայանալիք բանակցություններից հետո բարձրացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հետագա նպատակահարմարության հարցը։
«Այս փուլի ավարտից հետո, եթե կողմերը չցանկանան ընդունել իրականությունը, ապա կարող է պատահել, որ կողմերից ոմանք ցանկանան փոխել իրականությունը` ընդ որում ոչ միայն դիվանագիտական եղանակով, այլ նաեւ` ռազմական»,- հարկ համարեց ավելացնել Արզումանյանը։