Այսպես է մեկնարկել Free hugs հասարակական ակցիան։ Հիմա այն աշխարհի բազմաթիվ երկրներում են կազմակերպում` մեծ մասշտաբներով: Երկուշաբթի` Օգոստոսի 31-ի երեկոյան «մեծ գրկախառնություն» է սպասվում նաեւ Երեւանում` Հանրապետության հրապարակից մասնակիցները երթով կշարժվեն դեպի Սիրահարների այգի` ճանապարհին գրկելով պատահական անցորդներին: Իսկ մասնակցելու համար ոչինչ պետք չէ. ակցիան կոմերցիոն չէ: Նախաձեռնության հեղինակներն են` Սեմը եւ Տաթեւը, նրանք «Մաքս լիբերթիի» հետ զրույցում պատմեցին, որ ակցիան անցկացնելու համար չեն ստացել որեւէ ֆինանսավորում եւ իրականում չունեն էլ դրա կարիքը: Պաստառները եւ շապիկները, որոնց վրա գրված կլինի` «Արի գրկեմ», սեփական միջոցներով են ձեռք բերել. - «Կառաջարկենք` գրկենք անվճար: Բնական է` սկզբում կընդդիմանան, բայց երբ բացատրենք, գուցե միանան մեզ»:
Օգոստոսի 31-ի ակցիան խոստանում է հնարավորինս շատ մարդ ներգրավել։ Համենայնդեպս, արձագանքներից դա են եզրակացրել կազմակերպիչները: Free hugs-ի նախադեպեր Երեւանում եղել են, բայց փոքր մասշտաբի` ընկերական շրջապատով:
Սեմի եւ Տաթեւի համար փողոցում գրկախառնվելու այս ակցիան հիմնական ասելիք ունի. ապացուցել երեւանցիներին, որ ժպտալու, թեթեւ ապրելու համար շատ բան պետք չէ, ընդամենը ցանկություն։
«Այս ակցիան անտարբերության դեմ է, մենք անգամ մեր քաղաքի նկատմամբ ենք դարձել անտարբեր», - ասաց Տաթեւը:
Ավստրալացի Ժուանին Սիդնեյի իշխանությունները շուտով արգելեցին մոտենալ եւ գրկել անծանոթներին: Նա ստիպված էր 25 միլիոն ստորագրություն հավաքել՝ քաղաքային իշխանություններին համոզելու համար, որ իր գրկախառնություններն անվնաս են: 2004-ից սկսած` 5 տարիների ընթացքում աշխարհում արդեն 1000-ից ավելի Free hugs է կազմակերպվել: Տարբեր սեռի, կրոնի ու մաշկի գույնի մարդիկ դուրս են եկել փողոց գրկելու միմյանց, ուղղակի գրկախառնվելու` առանց որեւէ նախապայմանի:
Սեմ եւ Տաթեւը խոստանում են անակնկալ` շատ չբացելով փակագծերը։ Միայն ակնարկում են, որ շատ շուտով Երեւանում օրվա ցանկացած ժամի հնարավոր կլինի գրկել ու գրկվել` անվճար: