«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության նպատակն է Հայաստանի բնապահպանության նախարարությունից պահանջել այն մոտ 4 միլիարդ դրամ գումարը, որը պետական մարմինները գանձել են ընկերությունից», - ասաց Զոհրաբյանը:
Հայաստանի հարկային մարմինները որոշել են «Բջնի»-ից գանձել ավելի քան 4 միլիարդ դրամ` այն հիմնավորմամբ, որ 2005 թվականի ապրիլից գործարանում հաշվիչը տեղադրված ու կապարակնքված է եղել ոչ ճիշտ տեղում, ինչի արդյունքում այն չի հաշվել հոսած ջրի մի մասը:
2007 թվականի նոյեմբերին Հարկային պետական ծառայությունը ստուգում է իրականացրել եւ 2008 թվականի հունվարին ակտ կազմել, թե գետնից որքան ջուր է դուրս եկել ու չի գրանցվել հաշվիչում, որի դիմաց էլ ընկերությանը պահանջ է ներկայացվել` վճարել ավելի քան 4 միլիարդ դրամ:
Սակայն ջրաչափ հաշվիչը կապարակնքել է բնապահպանության նախարարության տեսուչը, ուստի, ինչպես ընդգծեց Արա Զոհրաբյանը, ստացվում է, որ ընկերությունը պատասխան է տալիս ոչ իր մեղքով արված սխալ կապարակնքնման համար:
«Հաստատված փաստ է, որ բնապահպանության նախարարության տեսուչն է այդ հաշվիչը տեղադրել, եւ եթե Վարչական դատարանը գտել է, որ դա սխալ է տեղադրված, եւ այդ սխալի պատճառով ընկերությանը ահռելի մեծ գումարներ են առաջարկել, ընդ որում` գետը հոսած ջրի համար, դա նշանակում է, որ նույն պաշտոնատար անձին չպետք է վստահել եւ պաշտոնատար անձի համար պետք է պատասխանատվություն պահանջել նույն պետական մարմնից», - ասաց փաստաբանը:
Ընդ որում, Արա Զոհրաբյանն ասում է, որ հաշվիչի կապարակնքվելուց հետո` 2005-2006 թվականներին բնապահպանության նախարարությունը ստուգումներ է անցկացրել եւ որեւէ խախտում չի հայտնաբերել:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ժամանակին իր գլխավորությամբ ստեղծվել է մասնագետների խումբ, որը ուսումնասիրություններ է անցկացրել 2006 թվականի փետրվարից մինչեւ 2007 թվականի դեկտեմբեր եւ պարզվել է, որ տեղադրված ջրաչափով ընկերությունը կարող էր ավելի շատ ջուր վերցնել, քան իրեն թույլատրվում էր, ինչի առնչությամբ կազմվել է համապատասխան ակտ:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին` բայց չէ՞ որ այդ հաշվիչը ի սկզբանե` 2005 թվականի ապրիլին, կապարակնքել է հենց բնապահպանության նախարարության տեսուչը, ով դատարանում հաստատել է այդ փաստը, եւ մինչեւ 2006 թվականի փետրվար ստուգումներ են արվել, Արսեն Պետրոսյանը պատասխանեց. - «Եթե նման փաստեր կան իրոք, որ կնքել է ապրիլին, ապա եթե տեսուչը, որքանով է դա իրեն կնքածը թե ինչ` ինքը պետք է բացատրություններ տա, երեւի թե, այդ դատական գործով եթե գնում է` թող հարցնեն, իմանան, կպատասխանի երեւի»:
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը ընդգրկող «Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով: