Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկամսյա կալանքի ժամկետը լրանում էր սեպտեմբերի1-ին եւ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հանդես էր եկել կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։
Փաշինյանի շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանը նախաքննական մարմնի միջնորդությունը չհիմնավորված է համարում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, փաստաբանը, մասնավորապես, ասաց. - «Նախաքննական մարմինը որպես կալանքը երկարաձգելու միջնորդության հիմք նշել է, որ նախաքննությունը ավարտվել է, պաշտպաններին եւ մեղադրյալին ներկայացվել են նյութերը ուսումնասիրության։ Քանի որ այդ գործողությունները կատարելու համար պետք է լրացուցիչ ժամկետ, ուրեմն Նիկոլը պիտի շարունակի պահվել կալանքի տակ։ Նաեւ մի քանի «հերթապահ արտահայտություններ», որ ազատության մեջ գտնվելով կխուսափի եւ կխոչընդոտի քննությանը, բայց որ մարդը հոժարակամ եկել, ներկայացել է, ի՞նչ փախնելու մասին է խոսքը»։
Երեկ լրացավ գործի նյութերին ծանոթանալու համար Փաշինյանի փաստաբաններին տրված 20-օրյա ժամկետը։ Նրանք դիմել էին ժամկետը երկարացնելու միջնորդությամբ, ինչը բավարարվել է։ Փաստորեն, այս հանգամանքը եւս պատճառ հանդիսացավ Փաշինյանին մինչեւ նոյեմբերի 1-ը կալանքի տակ պահելու համար։
«Այսինքն գործի նյութերին ծանոթանալու իրավունքից օգտվելը մեկնաբանվում է ի վնաս Նիկոլ Փաշինյանի՝ որպես նրան կալանքի տակ պահելու հիմք։ Մենք էլ ասում ենք. եթե իմանայինք, որ պիտի կալանքի տակ պահվի, ավելի ճիշտ կլիներ՝ հրաժարվեինք գործի նյութերին ծանոթանալու մեր իրավունքն իրականացնելուց, որովհետեւ մեր պաշտպանյալի ազատությունը մեզ համար ավելի կարեւոր է, քան այդ 15 կիլոգրամանոց մակուլատուրան», - ասաց Գրիգորյանը։
Դատարանի շենքից դուրս ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հավաքվել էին տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներ։