«Նմանատիպ պայմանագրեր Երեւանի քաղաքապետարանը սկսել է կնքել 1998 թվականից: 2005 թվականի փետրվար ամսից հողի վարձակալության բազան ուղարկվել է թաղապետարաններ, համայնքներ, եւ այդ գործընթացը շարունակվել է արդեն թաղապետարանների կողմից: Գումարների գանձումը, խուսափողներից դատական կարգով բռնագանձումը արդեն իրականացրել են թաղապետարանները: Իսկ այժմ դա իրականացնում է վարչական մարմինը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանը:
Նրա խոսքով, կան մարդիկ, ովքեր խուսափում են կատարել մուծումները: Նման դեպքերում մարդիկ նախապես զգուշացվում են պայմանագրով նախատեսված եւ չկատարված պարտավորությունների վերաբերյալ եւ, դրանից հետո միայն դիմում են ծայրահեղ միջոցին՝ դատական կարգով գումարների բռնագանձմանը:
Կարապետյանի փոխանցմամբ, իրենց վարչական շրջանում 2005 թվականից ի վեր մի քանի տասնյակ անգամ իրենք ստիպված են եղել դիմել այդ քայլին:
Պայմանագրով նախատեսված վարձավճարները, նրա խոսքով, բարձր չեն. - «20-30 քառակուսի մետր ավտոտնակների վարձը միջինը կազմում է տարեկան 4-5 հազար դրամ, եւ կան այսօրվա դրությամբ բազմաթիվ նմանատիպ դեպքեր, երբ դրանց տերերը խուսափում են»:
Չմուծված վարձավճարների գումարը, ըստ Գեղամ Կարապետյանի, կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ: