Ըստ երեքշաբթի օրը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տարածել է հաղորդագրության, միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է այն պատճառով, որ «եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխարհում շաքարավազի արտադրության համար հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում շատ ցածր բերքատվություն է արձանագրվել այս տարի»:
«Մյուս կողմից Հայաստանում այս գործոնին ավելացել է նաեւ տարադրամի արժեվորման փաստը, եւ արդյունքում շաքարավազի գինը մանրածախ առեւտրի կետերում (ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող) բարձրացել է 10-20 դրամով., - ասված է հաղորադագրությունում:
Մայրաքաղաքի խանութներում շաքարավազի գներն այսօր տատանվում են 290-ից 330 դրամի միջեւ։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասաց, որ շարունակում են մոնիթորինգը բոլոր ապրանքային շուկաներում եւ հետեւում գների բարձրացման տեմպերին։
«Վերջին երկու օրվա ընթացքում տեղի ունեցած գնային տատանումները շաքարավազի շուկայում ուսումնասիրվեց մեր կողմից ե'ւ հայաստանյան շուկաում, ե'ւ հարեւան երկրների շուկաներում: Միջազգային գներում էլ տատանումներ կան որոշակի առումով», - ասաց Շահնազարյանը՝ նշելով, որ մայրաքաղաքում շաքարավազի բարձր գները տեղավորվում են միջազգային գնային տատանումների մեջ եւ առաջանցիկ տեմպեր չկան։
«Հետագայում եթե կլինեն որոշակի խախտումներ, միտումներ, որտեղ որ մենք կզգանք, որ չարաշահման երեւույթներ կան, անպայման վարույթներ կհարուցվեն եւ կկանխվի նման առաջանցիկ բարձրացումը: Սակայն այս պահին ես ասեմ, որ ամեն ինչը ադեկվատ է միջազգային շուկային, եւ անհանգստանալու խնդիր չկա: Պաշարները կան, ամեն ինչ նորմալ է», - հավելեց նա՝ հավաստիացնելով, որ առաջիկայում մեծ տեմպերով գնային բարձրացումներ շաքարավազի շուկայում չեն լինի։